Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը՝ հեռուստատեսային դադարի, նոր առաջարկներ չունենալու և իր հեղինակային՝ «Առողջ ապրելակերպ» նախագծի մասին:
 
«Արդեն որքան ժամանակ է, ինչ զբաղվում եմ իմ «Առողջ ապրելակերպ» նախագծով, ինչպես նաև ուսումնասիրում եմ մարքեթինգի և հոգեբանության ոլորտները»,- պատմեց դերասանուհին՝ նշելով, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերները, որի ընթացքում ինքը տարբեր մասնագետների միջոցով փորձում է ներկայացնել առողջ կյանքը, ապրելակերպը, իր համար դարձել է նաև բիզնես:
««Առողջ ապրելակերպ» նախագծի հետ կապված՝ պետք է ասեմ, որ այն արդեն ունի իր մեծ թիմը: Այսօր ես միակն եմ, ով բարձրաձայն կարող է ասել, որ ֆեյսբուքի ուղիղ եթերը պարապությունից ելնելով չի գործածում, այլ հակառակը, ես և գումար եմ աշխատում, և հասարակությանը իրազեկում եմ մեր հրաշալի մասնագետների մասին»,- նշեց Նաիրա Մովսիսյանը՝ հավելելով, որ երբեք չի գովազդի այն մասնագետներին, որոնց որ հավանություն չի տալիս.
«Ինձ համար ամենակարևորն իմ անունն է, եթե ես զգում եմ, որ այս կամ այն մասնագետը վատն է, ոչ մի գումարի դիմաց ես չեմ գովազդի նրան»,- շեշտեց Նաիրան:
 
Անդրադառնալով իր հետևորդներին՝ դերասանուհին նկատեց, որ նրանցից շատերը հիմնականում միջին և հասուն տարիքի մարդիկ են.
 «Ավելի փոքր տարիքի մարդիկ հետևում են հոգեբանությանը վերաբերող ուղիղ եթերներիս, որոնք հեռարձակվում են երկուշաբթի օրերին, ոճին վերաբերող հաղորդումներին հետևում են միջին և մեծ տարիքի մարդիկ, իսկ ատամնաբուժությանը վերաբերող հաղորդումները դիտում են մեծ տարիքի մարդիկ, դիմահարդարման մասին ուղիղ եթերներիս հետևում են ավելի երիտասարդ և միջին տարիքի կանայք և աղջիկներ»,- պատմեց Նաիրա Մովսիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել