Panorama.am-ը գրում է.

«ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան: Երբ կքննարկենք, անունը հայտնի կլինի կանոնակարգ- օրենքին համապատասխան օրերի ընթացքում»,- այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ նախագահ Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել, փոխի իր խոսքը, նա պատասխանեց. «Քաղաքականությունը խայտաբղետ է, քաղաքականության մեջ ամեն օր բաներ են փոխվում, ամեն գիշեր կարող են բաներ փոխվել: Իսկ ընդհանուր առմամբ, ցանկություներին, հավակնություններին  պետք չէ տուրք տալ»:

Վահրամ Բաղդասարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պիտի կայացնի թիմը. «Յուրաքանչյուր անհատ քաղաքական գործիչ կարող է ունենալ իր կարծիքը և միանձնյա հայտարարություններ անել: Սակայն որոշումը կայացնում է քաղաքական ուժը»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի կուսակցական որոշմա՞նը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Բոլորն անխտիր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել