Բանանը պարունակում է նյութեր, որոնք օգնում են լիցքաթափվել, լավացնել տրամադրությունը և երջանիկ զգալ: Այդ միրգը էներգիայի մեծ պահուստ ունի: Օրինակ՝ ուտելով երկու բանան՝ դու կստանաս էներգիա, որը կբավականացնի մեկ ու կես ժամ ակտիվ աշխատելուն:

Ինչպե՞ս պատրաստել բանանով համեղ ռուլետ

Բաղադրիչներ

  • 4 ձու
  • կես բաժակ շաքարավազ
  • վանիլին` ըստ համի
  • կես բաժակ ալյուր
  • 2 թեյի գդալ սերուցքային կարագ
  • 2 թեյի գդալ մեղր
  • քարորդ բաժակ հարած սերուցք
  • 1 բանան
  • չորացրած մրգեր, հատապտուղներ, քերած շոկոլադ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Հարել ձուն և շաքարավազը, մինչև դառնա միատարր զանգված:

Հետո քիչ-քիչ ավելացնել ալյուր` այդ ընթացքում խմորը հարելով:

Հետո ավելացնել սերուցքային կարագը և մեղրը: Անհրաժեշտ է անընդհատ հարել, քանի որ խմորը պետք է միատարր լինի:

Տաքացնել վառարանը մինչ 180 աստիճան: Թավայի վրա կարագ քսել և խմորը լցնել:

Պետք չէ երկար թխվի` 10-15 րոպե: Խմորը պետք է մի փոքր կարմրի, բայց չի կարելի, որ այն շատ կարմրի և չորանա:

Թողնել մի փոքր սառչի խմորը և վրան քսել հարած սերուցքը: Խմորի վրա շարել կտրատած բանանը և ամուր փաթաթել այն:

Ռուլետի վրա ցանել շաքարի փոշի:

Ռուլետը պատրաստ է: Ցանկության դեպքում կարելի է զարդարել չորացրած մրգերով, քերած շոկոլադով, ինչպես նաև` հատապտուղներով:

Ամեն ձևով սա ֆանտաստիկ համեղ և միևնույն ժամանակ հասարակ դեսերտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել