Tert.am-ը գրում է.

Օրենսդրական փոփոխություններն ու Հանրապետական կուսակցության անդամների հայտարարությունները հուշում են, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե մի անգամ ինքը հայտարարել է, որ իշխանափոխության համար մեկ շաբաթն էլ է բավարար,  Փաշինյանն ասաց.« Ես ասել եմ, այն ժամանակ, երբ ես կհայտարարեմ, որ սկսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց, այդ գործընթացը պետք է իրականացվի մեկ շաբաթում, տվյալ դեպքում, երբ ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացած է լինելու: Այսինքն, ապրիլի 9-16-ը Սերժ Սարգսյանը ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու, այսինքն` առնվազն այդ ժամանակահատվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել