Այս աղջիկների փեսացուներն այնքան էլ շատ չեն խոսում և մեծ գործեր են անում մոլորակի համար:

Լուսանկարներում մասսայական հարսանեկան արարողություն է, որտեղ հարսները սպիտակ զգեստով են, գրկում ու համբուրում են ծառերին և նրանց հավերժ հավատարմություն խոստանում:

Իրավական տեսանկյունից այս հարսանիքն իրական չէ, քանի որ ծառը չի կարող համաձայնություն տալ: Այսպիսի հարսանիքն արվում է, որպեսզի ուշադրություն հրավիրեն Օախակա նահանգի անտառահատումների խնդրի վրա:

Մեքսիկայի մեծ մասը ծածկված է անտառներով, և անօրինական ծառահատումները շատ են հանդիպում: Տղամարդկանցից ոմանք ևս որոշել են միանալ ակցիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել