Նորաձևությունը միշտ պտտվում և վերադառնում է, այնպես որ, հին իրերից արագ հրաժարվել հարկավոր չէ: Այս անգամ նորաձևությունն ավելի անսպասելի բան է արել, քան բարձր գոտիով ջինսերն էին: Գուլպաների և կոշիկների համադրությունը վերադառնում է: Դա այս տարվա գարնան նոր թրենդն է:

Քանի որ կանանց մեծ մասը ենթարկվում է մեծ համբավ ունեցող բրենդների թելադրանքին։ Իհարկե, սա ևս նրանց ձեռքի գործն է: Բավական է թրենդն ավելացնեին Gucci, Marc Jacobs, Erdem, House of Holland և MSGM բրենդները, դրանից այլևս հնարավոր չէր խուսափել:

Կարևոր է հիշել միայն, որ բոլոր գուլպաները համապատասխան չեն լինի: Գունային համադրությունն այս դեպքում ևս մեծ դեր է խաղում:

Այս ամենի դրական կողմերից է այն, որ թեթև և բաց կոշիկները կկարողանանք կրել ավելի վաղ գարնանը, իսկ ահա գուլպաների շնորհիվ բաց կոշիկներն այլևս չեն վնասի ոտքերը: Եթե սիրում եք հետևել նորաձևությանը, ապա այս նոր թրենդը ձեզ համար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել