Կնոջ տարիքն իրականում էական չէ, կարևոր է, որ նա մորաքրոջ չվերածվի: Շատերի մոտ այդ փաստը հանդիպում է անգամ 20 տարեկանում: Տիկնոջ կամ մորաքրոջ կարգավիճակն անսեռ մի բան է: Նման կանայք միշտ սիրում են խոսել միայն վատի մասին, նկատել միայն բացասականը: Տիկնոջ ներաշխարհ ունեցող կինը չարությունից կարմրում է, չունի հումորի զգացում: Նա շատ ուշադիր է մանրուքների հանդեպ: Նա հոշոտում է կոտրված բաժակի, կահույքի վրա առաջացած քերծվածքի ու նման մանր կենցաղային սխալների համար: Նման կանանց երբեք հնարավոր չէ գոհացնել: Նրանք ցանկանում են լավ տեսք ունենալ, բայց չեն կարողանում դիմակայել ուտելու ցանկությանը: Սկսում են ձեզ կերակրել համեղ բաներով, որպեսզի, փչացնելով ձեր կազմվածքը, գոնե մեկ հարցում առաջատար լինեն:

Ցավոք, նման կանայք կան շատերի շրջապատում: Եվ իրոք հաճախ հանդիպում են այդպիսի 20 տարեկան կին-տիկիններ, որոնք իբր փորձում են ամեն ինչ ճիշտ և հստակ անել: Նրանք բացարձակ վատը չեն թվում, քանի որ հենց ձեզ մոտ որևէ վատ բան է պատահում, նրանք միանգամից զգում են, ձեր կողքին են: Նրանց դուր է գալիս դիմացինի վատ իրավիճակը, քանի որ աջակցելով ու մխիթարելով կարող են միանգամից առաջատար թվալ: Բայց բավական է՝ դուք սկսեք հաղթահարել իրավիճակն, ու տիկինն ամեն ինչ կանի ձեզ կրկին այդ դեպրեսիվ ու կոտրված իրավիճակը հիշեցնելու համար:

Ծերությունից անխտիր բոլորն են վախենում, բայց մարդիկ վախենում են արտաքին ծերությունից, որ փչացնում է դեմքն ու մարմինը, առողջությունը: Իսկ ահա հոգեկան այս մրթմրթան ու դժգոհ ծերությունից շատ երիտասարդներ ու հատկապես կանայք խուսափել անգամ չեն ցանկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել