Գլիֆադի մանկապարտեզը նախագծված է KLab architecture ընկերության կողմից: Սովորաբար ճարտարապետները Հունաստանում պատասխանատու չեն կառույցի համար, իսկ այս տարբերակում ամեն ինչ հակառակն է եղել:

Կառույցի չափերը պետք է լիովին համընկնեին ներսում գտնվելիք մարդկանց քանակին: Կառույցը շրջապատում է մեկ ընդհանուր բակը, որ կենտրոնական է և ունի ևս մի քանի փոքր ելումուտ:

Մանկապարտեզը շրջապատված է փայտե գեղեցիկ ցանկապատով, որը ստեղծում է երեխաների համար հավելյալ հարմարավետություն: Ճարտարապետների կարևորագույն խնդիրն էր նաև ուշադիր գտնվել խոտի ու բույսերի հանդեպ: Շրջապատող բնությունը ժամանակի ընթացքում պետք է աճի և ավելացնի ստվերը, իսկ ծառերի որոշ տեսակներ հստակ մատնանշեն եղանակի փոփոխությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել