168.am -ը գրում է

Բազմաթիվ ամերիկացիներ (40 տոկոս) հայտարարել են, որ իրենց համար դժվար կլինի հրաժարվել սոցիալական ցանցերում շփումից եւ ինտերնետ-ծառայությունների օգտագործումից: Դա ցույց են տվել հասարակական կարծիքի համազգային հարցման՝ մարտի 1-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել են Pew Research Center հետազոտական կենտրոնի աշխատակիցները:

Ինչպես ընդգծում են փորձագետները, դեռ չորս տարի առաջ սոցիալական ցանցերից բաժանվելուն պատրաստ չէր հարցվածների 28 տոկոսը: Հարցումն ուղղակի կախվածություն է բացահայտել տարիքի եւ սոցիալական ցանցերին կապվածության միջեւ. 18-ից մինչեւ 24 տարեկանների խմբում հարցման մասնակիցների 51 տոկոսը, 25-ից մինչեւ 39 տարեկանների 40 տոկոսը, 30-ից մինչեւ 49 տարեկանների 43 տոկոսը, 50 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց 33 տոկոսը նշել է, որ իր կյանքը չի պատկերացնում առանց ինտերնետ-ծառայությունների:ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերի հնգյակում տեղ են գրավել YouTube տեսահոսթինգը՝ 73 տոկոս, Facebook-ը՝ 68 տոկոս, լուսանկարներիփ փոխանակման Instagram ծառայությունը՝ 35 տոկոս, Pinterest ինտերնետ-ծառայությունը՝ 29 տոկոս եւ հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման Snapchat ծառայությունը՝ 27 տոկոս:

Հաջորդ տեղերում են՝ գործարար շփումների որոնման եւ հաստատման LinkedIn ցանցը՝ 25 տոկոս, Twitter միկրոբլոգների ցանցը՝ 24 տոկոս եւ WhatsApp մեսենջերը՝ 22 տոկոս: Միջին ամերիկացին որպես կանոն օգտագործում է այս ութ ռեսուրսներից միանգամից երեքը:

Երիտասարդությունը (18-ից մինչեւ 24 տարեկան) հիմնականում նախընտրում է շփվել Snapchat-ում (78 տոկոս) եւ Instagram-ում (71 տոկոս): Կանանց շրջանում առավել մեժ ժողովրդականություն է վայելում Pinterest-ը՝ 41 տոկոս՝ տղամարդկանց 16 տոկոսի համեմատությամբ: Facebook-ի օգտատերերի 74 տոկոսն այդ ռեսուրսից օգտվում է օրական առնվազն մեկ անգամ: Նույնն անում են Snapchat-ի օգտատերերի 63 տոկոսը եւ Instagram-ի օգտատերերի 60 տոկոսը: Հետազոտությանը, որն անցկացվել է հունվարի 3-10-ին, մասնակցել են 2,2 հազարից ավելի ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,4 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել