Երբա «մեռնելու» Հայաստանում փայ հավաքոցին, որը մի շարք ցածր խավերի դարձնում է, կներեք արտահայտությանս համար, պորտաբույծ։
Մի շարք տղամարդիկ նախատեսում են կամերայի առաջ հոնգուր-հոնգուր լացել, բայց չաշխատել։ Իհարկե, աշխատելու տեղերը քիչ են, բայց ցանկությունը հերիքա, իսկ կամերայի առաջ լացող ու երեխեքին պահելու խնդիր ունեցող տղամարդը պատրաստ է յուրաքանչյուր աշխատանքի, իսկ մեր երկրում էլ հենց այդպիսի աշխատանքներ հաստատ կան, չէ՞, բայց սաղի պահանջը սենցա. «Դե մի թեթև գործ լինի, գնանք, ամիսը մի 150 հազար փող տան»։ Տղամարդը պիտի անընդհատ մի բան փորձի ու, եթե մի գործը քիչա, փոխանակ գա տուն ու քնի՝ բողոքելով, որ չի հասցնում, պետք է երկրորդը փորձի գտնել։ Դե հա, ապուշ երկրում ենք ապրում, տենց պիտի անենք գոնե։

Լավ, չմոռանանք բուն թեման։ Ի՞նչա նշանակում փայ հավաքելը։ Նույնիսկ փողոցում են փայ հավաքողների մեծ մասը ջահել-ջիվան տղերք, կանայք (մինիմում հավաքարար կարան աշխատեն), որոնք նախընտրում են սֆետաֆորների տակ կանգնել, փող հավաքել, բայց չաշխատել։

Դե հա, ճիշտա... Մեր նման սրտաբարակ ազգ ունեցող երկրում հեշտ է տխուր-տրտում դեմք ընդունել ու փող հավաքել, բայց դե ինչքաաա՜ն, ինչքաա՜ն, այ ախպեեեր։ Չի կարելի է, մի օր պիտի վերջ տրվի դրան։
Իսկ այ էս մասը ինձ կարաք անհայրենասեր հանեք, բայց խաղաղ պայմաններում զինվորների կարիքների համար փող հավաքելը մեր իշխանության խայտառակություննա։ Իսկ մեծ մասը փող են հավաքում, որ իրանք հայտնի դառնան ու տենց մեր իշխանություններից չեն տարբերվում։ Զզվելի են։ Ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ երբ իրականում պետությունը չի հասցնում, մենք ազգովի վիզ ենք դնում, ու էն ահռելի օգնությունները, որ ստացավ մեր բանակը, լրիվ հալալա, ու ապրեն բոլորը, բայց վերջ տվեք փայ հավաքել բանակի համար խաղաղ պայմաններում, մեր բանակին չի սազում։ Բանակում տղերք են, որոնք դաժե թույլ զենքերով խզարում են, վախ չունեն ու պատրաստ են հայրենիքի համար վիզ դնել, ու էդ տղերքի համար փող հավաքել խղճահարության շնորհիվ պատվաբեր չի հենց տղերքի համար։
Ինչ եմ ուզում ասեմ․ ես էլ եմ սիրում լացել, անկեղծ՝ իմ մեջ էլ դա կա, բայց պետք է սաղովի վերջ տանք դրան, հերիքա փող հավաքեք, հերիքա մարդկանց խղճի վրա ազդեք, պետք է պայքարել, պետք է աշխատել, պետք է փորձել, իսկ եթե էդքանից հետո իրականում ոչինչ չստացվի, ապա պետք է ազգովի հելնել ու մեղավորներին հանել երկրից... Բայց փորձել պետք է, կարող եք, ցանկության հարց է։

#գործկա հեշթեգի տակ լիքը աշխատանքներ են լինում՝ բանվորից մինչև տնօրեն։ Մի ալարեք, փորձեք։
Հերիքա կամերաների առաջ լացեք, Ֆեյսբուքում ստատուս գրեք, փողոցում ձեռք մեկնեք... Հերիքա, ոչ մեկ պարտավոր չի ձեզ օգնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել