Վերջին ամիսներին Ալլա Բորիսովնան հիմնովին փոխվել է արտաքնապես։ Պուգաչյովայի առողջության համար բառացիորեն բոլորն են անհանգստանում։ Պրիմադոննան իրոք շատ է նիհարել։ Ըստ պաշտոնական վարկածի նա հատուկ սննդակարգի օգնությամբ է հասել այդ արդյունքին։ Ընդ որում, դիետոլոգները գտնում են, որ սննդակարգը այնքան էլ անվտանգ կարող է չլինել Պուգաչյովայի առողջության համար։ Ոմանք ավելի էկզոտիկ բացատրություն ունեն նրա նիհարությանը. նրանք գտնում են, որ Ալլա Բորիսովնան ստամոքսի փոքրացման վիրահատություն է տարել։ Ոմանք նույնիսկ մտավախություն ունեն, որ նա ինչ որ հիվանդությամբ է տառապում։ Սակայն թե՛ Պուգաչյովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, թե դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն, միաբերան վստահեցնում են, որ իրենց կյանքի գլխավոր կնոջ մոտ ամեն ինչ կարգին է։

Քրիստինան ասել է, որ մայրը շատ լավ է իրեն զգում և պատրաստվում է «դեղին ծաղիկների տոնին». այս անսովոր անունով նրանց ընտանիքում մարտի 4-ին նշվում է Ալլա Բորիսովնայի ծննդյան օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել