Tert.am-ը գրում է.

Գարնան առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, ինչպես և խոստացել էր ՄԱԿ-ի ամբիոնից: Ոմանք սա գնահատում են որպես ուշացած քայլ, ոմանք, գտնում են, որ դե ֆակտո Թուրքիան չեղարկել և սպասում էր Հայաստանի կողմից դե յուրե դրանց չեղարկմանը, որպեսզի ասի, որ արգելակողը Հայաստանն է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի կասեցմանը:


Քաղաքագետի խոսքով՝ վերը նշված երկու բացատրություններն էլ մի քիչ պարզունակ են հնչում, իսկ երկրորդն ընդհանրապես երրորդական կարևորության է: 

«Այդ արձանագրություններն ընդհանրապես չպետք է նախաձեռնվեին: Դրանք միայն վնասեցին Հայաստանին, ծառայեցին Թուրքիայի շահերին և Հայաստանի դեմ ևս մեկ միջազգային փաստաթուղթ թողեցին արխիվում:

Եվ այս անգամ արդեն հենց իր` Հայաստանի պատճառով»,- ասաց Մարտիրոսյանը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել