Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կրկին բարձրացրել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցն ու հայտարարել, որ պատրիարքարանն այժմ հայտնվել է «պատանդի» կարգավիճակում: Այս մասին գրում է թուրքական Bianet կայքը:

«Պետության հետ մոտ կապեր ունեցող մեկը զբաղեցնում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, այսինքն՝ պետությունն իշխանական վերահսկիչ է նշանակում պատրիարքարանում: Դուք կարող եք Թուրքիայի ներսում նման ճնշում գործադրել հայության նկատմամբ, սակայն աշխարհում 12 մլն հայ կա ու գրեթե բոլորն արմատներով Անատոլիայից են, բոլորն էլ տեր կկանգնեն մեր պատրիարքարանին, միայն թե հիմա այն գտնվում է պատանդի կարգավիճակում», - ասել է Փայլանը:

«Կա մի իրականություն, որ Աթեշյանը չի վայելում աշխարհի հայության հարգանքը: Այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քվեատուփն է: Այս քաոսը կլուծի միայն ընտրությունը: Կազմակերպեք այդ ընտրությունը և մենք լուծենք այս հարցը, որը ճգնաժամային է և՛ հայ համայնքի, և՛ Թուրքիայի համար»,– ասել է նա։

«Աշխարհի ոչ մի վայրում չկա երկրորդ նման օրինակը, որ նման պաշտոնի աթոռն այսքան երկար տարիներ մնա թափուր ու թողնվի այլ մարդու ղեկավարմանը: Այս մարդը չի կարող տարիներ շարունակ մնալ այս կարգավիճակում՝ ուղղակի ոչինչ չանելով»,– ավելացրել է նա:

Հայազգի պատգամավորը նաև պատմել է, որ թեմայի շուրջ զրուցել է նաև Թուրքիայի վարչապետի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել