Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրություն են կատարել և եկել եզրակացության, որ բանջարեղենը պետք է կեղևով ուտել: Այս մասին հայտնում է healthystyle.info-ն:

Փորձի ընթացքում մարդկանց բաժանել են 2 խմբի: Մի խումբը բանջարեղենը կեղևով է կերել, մյուսը՝ առանց:

Մեկ ամիս անց չմաքրված բանջարեղեն կերած մարդկանց օրգանիզմի դիմադրողականությունը մրսածությանը բարձրացել է: Այդպիսի սնունդը դրականորեն է ազդել նաև մարսողական տրակտի վրա:

Իսկ մաքրված բանջարեղենով սնված մասնակիցների ցուցանիշերը գործնականում չեն փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել