ԱՄՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնականները պարզել են, որ ռեսվերատրոլը՝ խաղողի և կակաոյի մեջ պարունակվող ֆենոլային միացությունը, հակավիրուսային հատկություն ունի, հաղորդում է MedicalXpress կայքը։

Գիտնականները քիմիական միացությունը ավելացրել են կովի ծաղիկ հիվանդությամբ վարակված մարդկային բջիջների մեջ։ Այս վարակիչ ազդակը նման է բնական ծաղիկ վտանգավոր վիրուսին, սակայն այդքան մահացու չէ, ինչն էլ այն որպես մոդելային օբյեկտ օգտագործելու համար պիտանի է դարձնում։ Պարզվել է, որ ռեսվերատրոլի բարձր մակարդակը բջիջներում խոչընդոտում է վիրուսների բազմացմանը վարակի վաղ փուլերում։

Կապիկների վրա փորձերը ցույց են տվել, որ ռեսվերատրոլը նաև էֆեկտիվ է որպես կապիկների ծաղիկի դեմ պայքարի միջոց, որը վարակում է պրիմատներին, այդ թվում՝ մարդկանց։ Հիվանդությունը մահացու է վարակվածների տասը տոկոսի համար։

Ռեսվերատրոլը որոշ բույսերի կողմից արտադրվող նյութ է, որ պաշտպանում է մակաբույծներից, օրինակ մանրէներից կամ սնկերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել