Համեղ և արագ պատրաստվող ուտեստ, որը, համոզված ենք, դուր կգա բոլորին։

Բաղադրիչներ՝

  • հավի լյարդ - 600 գրամ,
  • կիսակոշտ պանիր՝ ցածր յուղայնությամբ - 100-150 գրամ,
  • 2 լոլիկ,
  • 1 սոխ,
  • սխտոր - 3-4 հատ,
  • կանաչի,
  • աղ, մանրացրած սև պղպեղ։

Պատրաստումը՝

Սոխը կտրել խորանարդներով և տապակել յուղով պատած թավայի մեջ, հենց այնտեղ էլ ավելացնում ենք լյարդը, 2-3 մասի բաժանած և տապակում 5-7 րոպե՝ անընդհատ խառնելով։
Դնում ենք լյարդը տապակելու համար նախատեսված ֆորմայի մեջ, լցնում աղ, պղպեղ և մանրացրած կանաչի ու սխտոր։ Վրան լցնում ենք կտրատած լոլիկի խորանարդներ և կոշտ պանիր։ Պատրաստում ենք ջեռոցում 190 աստիճան ջերմության տակ, մինչև պանիրը հալչի։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել