Պահ, սուտի գլամուռ դեմքերը նոր մոդա՞ են դարձրել իբր վիդեոբլոգերություն անելը: Ըհ, ոմն Kira Simona (զավադսկոյ տարբերակով երևի Փերինե/Վերգուշ/Նունուֆար և այլն Սիմոնյանը) արարատյան մի ճաճանչափայլ առավոտ զարթնել ա ու հասկացել ա, որ սաղ ազգը շունչը կտրած սպասում ա, թե ինքը երբ ա սկսելու ի լուր աշխարհի պատմել, թե ինչպես է ինքը զբոսնում ճագարիկի հետ, քանի կիլո են չաղացել իրա ընկերուհիները, ինչ մառոժնի ա ինքը ուտում, ոնց ա 12 տարեկան երեխեքին մեյմունություն անել սովորեցնում և այլն․․․
Ախր անհեթեթություն էր ոտից գլուխ, անգամ հեյթերներից նեղված վիդեոբլոգեր Անժելան ի վերջո ինչ-որ կիրառական խորհուրդներ էր տալիս իր բլոգում, իսկ էս ի՞նչ էր, տենց էլ չհասկացա: Ասենք, փորձեմ ֆուտբոլային մեկնաբանի ոճով մեկնաբանել 5 րոպեանոց ռոլիկը․
- Ահա մենք ականատես ենք լինում երկու նաիրյան աղջիկների, որոնց հեզաճկունությունը բավականին առաձգական ու բանավեճի ենթակա հանգամանք է, զբոսնում են դեպի պաղպաղակի վաճառքի կետ, և ընթացքում նրանցից մեկը պատմում է իր ավելացած կիլոգրամների մասին։ Մեղմիկ երկխոսությունը վարվում է իբր գրական հայերենով, որը ստեղծում է նույն կարգի դիսոնանս, ինչպես, ասենք, փղի վրա վարդագույն տռուսիկը կստեղծեր, որովհետև «Այո»-ների կողքին մենք լսում ենք «շԸկալադնի cherry»-իատիպ արտահայտություններ:
- Հետո մենք պարզում ենք, որ Կիրա Սիմոնան շատ է սիրում հանգստանալ երեխաների հետ, ինչը արտահայտվում է նաև նրանով, որ նորաձևության դեֆիլեների իմիտացիա է նրանց հետ անում, որովհետև անկասկած է, որ գլամուր ոճի ռահվիրա այս աղջիկը պարզապես չի կարող չլինել մոդել (ինչի մասին կարելի գուշակել IQ-ի շրիշչակայանին (պլենդուզ) մակարդակից):
- Վիդեոբլոգի երրորդ մասը ցնեցեց ինձ իր օրիգինալությամբ, որովհետև առաջին անգամ եմ տեսնում, որ անոնսում ասվի, որ գնում ենք Սուրբ Զատիկ նշելու և այդ Զատիկ նշելն արտահայտվի ինչ-որ բուդկայատիպ խանութից ծամոն առնելով, հետո շոփինգ անելով, հետո մի հատ ուրիշ հեզաճկունենց տանը ուտուշից նկարների շարքով․․․
Աղջիկ ջան, եթե դու վիդեո, էն էլ բլոգեր ես, ուրեմն ես էլ էլեկտրիկ-կթվորՈւՀԻ եմ․․․ Ինչի՞ եք ձեզ խայտառակում: Էդքան գաջվելու ու ռոլիկներով քաղաքում զվռնելու տեղը մի երկու գիրք կարդացեք, մեկ էլ տեսար IQ-ներդ մի քանի սանդղակով կբարձրանա ու կգիտակցեք, որ նման տեսանյութերը հրապարակելը մաքսիմում ծաղրի առարկա է սարքում ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել