Բաղադրությունը
- Շերտերի համար՝
- կարագ - 100 գր
- ալյուր - 400 գր
- թթվասեր - 60 գր
- մեղր - 75 գր
- շաքարավազ - 180 գր
- սոդա - 0.5 թ/գդ
- Կրեմի համար՝
- շաքարավազ - 4 ճ/գդ
- թթվասեր - 600 գր
- վանիլին - 15 գր
Պատրաստման եղանակ
Կարագը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում ենք շաքարավազը և մեղրը և 4 րոպե տաքացնում: Այնուհետև լցնում ենք սոդայի հետ մաղած 200 գր ալյուրն ու թթվասերը, լավ խառնում ենք և 1 րոպե եփում:
Այնուհետև ավելացնում ենք մնացած մաղած ալյուրը, խմոր հունցում և մի փոքր թողնում՝ հանգստանա:
Այս ամենից հետո խմորը 8 գնդի ենք բաժանում:
Այնուհետև բոլոր շերտերը գրտնակում ենք, ծայրերը հավասարեցնում, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 3-5 րոպե:
Այսպիսի շերտեր ենք ստանում:
Պատրաստում ենք կրեմը: Թթվասերը, շաքարավազն ու վանիլինը լավ հարում ենք և քսում շերտերին:
Այս ամենից հետո կրեմապատում ենք ողջ տորթն ու զարդարում խմորի մնացորդներով:
Համեղ մեղրով տորթ է ստացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել