Այն տարին, երբ դուք ծնվել եք, կարևոր դեր է խաղում ձեր կյանքում, իսկ ամենակարևորը դրա վերջին թիվն է։ Ամեն թիվ ունի իրեն համապատասխան տարրը՝ օդ, կրակ, հող, ծառ և ջուր։ Այս տարրերը կարող են պատմել մարդու անհատականության, պահելաձևի և այլնի մասին։

Եվ այսպես՝ ո՞ր տարում եք դուք ծնվել։ Օրինակ՝ եթե ծնվել եք 1987 թվականին, նշանակում է՝ վերջին թիվը 7-ն է, իսկ դրա տարրը կրակն է։

Տարր №1. մետաղ (0-1)

Նրանք, ովքեր ծնվել են մետաղի տարրի տակ, ունեն ուժեղ ու հակադրվող բնավորություն։ Այս մարդիկ բավականին զուսպ են, փորձում են գործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Նրանք փորձում են ապրել սիրով։ Այս մարդիկ հստակ գիտեն՝ ինչ են ուզում, ու նրանք կանեն ամեն ինչ՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Նրանց թերություններն են իշխանության, շքեղության ու փողերին ձգտումը։ Նրանք վճռական են ու չեն հանդուրժում սխալներ։

Տարր №2. ջուր (2-3)

Մարդկանց այս խումբն ունի այնպիսի որակներ, ինչպիսիք են կարեկցանքն ու մարդկանց հանդեպ համակրանքը։ Նրանք ունեն զարգացած երևակայություն ու շատ ճարպիկ են։ Հենց դա է նրանց դարձնում հաջողակ այն կարիերայում, որ կապված է արվեստի հետ։

Տարր №3. ծառ (4-5)

Այս մարդիկ համարվում են ինքնավստահ ու ջանասեր։ Նրանք երազում են ճանաչել ամբողջ աշխարհն իր հանելուկներով ու տարօրինակություններով։

Տարր №4. կրակ (6-7)

Այս մարդիկ իսկական արկածախնդիրներ են։ Նրանց երազանքն է մեկնել աշխարհի շուրջ ճանապարհորդության։ Նրանք շատ հետաքրքրասեր են ու իրական, գիտեն ինչպես իսկապես հիացնել մարդկանց։

Տարր №5. հող (8-9)

Այսպիսի մարդիկ շատ հուսալի են։ Նրանք երբեք չմտածված քայլեր չեն անում։ Անորոշությունը նրանք գլխավոր վախն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել