Yerkir.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. հայտնում է Նազարբաևի պաշտոնական կայքը:

«Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական հմտություններն ու կյանքի փորձը հնարավորություն կտան բարեկամ Հայաստանին հասնելու նոր հաջողությունների իր դինամիկ զարգացման ճանապարհին»,- նշել է նա:

Նազարբաևը հույս է հայտնել, որ Սարգսյանի աջակցությամբ Երևանի ու Աստանայի հարաբերությունները ապագայում ևս կզարգանան՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

«Մաղթում եմ Ձեզ առողջություն ու հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի ամբողջ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել