Հասարակությունը սովորել է ճնշում գործադրել մարդկանց վրա, ընդ որում՝ դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ սկսած ինտիմ կյանքից մինչև մեր արտաքին տեսքը: Բայց միևնույն է, պետք չէ տրվել և ենթարկվել այդ ճնշմանը: Հիշեք, կան բաներ, որոնց համար մենք չպետք է ո՛չ ներողություն խնդրենք և ո՛չ էլ արդարանանք:

Սերը, որ զգում ենք

Գուցե սա առաջին բանն է, որ ընդհանրապես բացատրություն չի պահանջում, առավել ևս՝ արդարացում: «Նա քեզ արժանի չէ / նա գեղեցիկ չէ»․ այս և մնացածը, ինչով փորձում են ստորադասել սերը, չպետք է տեղ ունենան մարդու կյանքում:

Մեր սկզբունքները

Մենք բոլորս տարբեր ենք՝ ունենք տարբեր աշխարհայացքներ, տարբեր երազանքներ և տարբեր սկզբունքներ: Եվ շատ նորմալ է, որ դրանք հաճախ չեն համապատասխանում և համընկնում, նորմալ է, երբ դրանք երբեմն քննադատում են և փնովում: Նույն կերպ մենք փնովում ենք ուրիշների սկզբունքները: Բացատրել պատճառները, թե ինչու ենք մենք ապրում հատկապես այս սկզբունքներով, պարտավոր չենք, առավել ևս՝ այն մարդկանց, որոնք իրականում մեզ համար բացարձակ կողմնակի մարդիկ են: Մենք պարտավոր չենք:

Որոշումները, որ կայացնում ենք

Սա միայն իմ կյանքն է, և այն, թե ինչպես այն կապրեմ, որոշում եմ նույնպես միայն ու միայն ես: Սա այն կարգախոսն է, որով շատերը պետք է զինվեն առավել ևս՝ այն դեպքերում, երբ մեր կյանք փորձում են ներխուժել բոլորովին օտար մարդիկ:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել