Aysor.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն Aysor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի, իր մասնակցությամբ դրվագների, բռնության տեսարանների մասին։

Մասնագիտությամբ հակաահաբեկիչ Գոռ Վարդանյանը վստահ է՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից իրականացված գործողությունը, միանշանակ, ահաբեկչության փորձ էր Տարոն Մարգարյանի դեմ։

«Ես, որպես հակաահաբեկչության մասնագետ, մասամբ կանխեցի ահաբեկչությունը՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամներին հեռացնելով դահլիճից, դժվարությամբ, բայց հեռացրեցի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գոռ Վարդանյանը։

Aysor.am-ը պատրաստ է ներկայացնել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների տեսակետը այս առնչությամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել