Խմորին մի քիչ օղի ավելացնելը շատ տնային տնտեսուհիների հին ավանդույթն է, նրանց յուրահատուկ գաղտնիքը: Շատ հայտնի է չեբուրեկիի բաղադրատոմսը՝  խմորի մեջ քիչ քանակությամբ ալկոհոլով, ինչի շնորհիվ եփելիս այն շերտավորվում է, իսկ վրան փուչիկներ են հայտնվում, ինչպես դրսում վաճառվող չեբուրեկիների վրա են լինում:

Պարզվում է՝ օղին նպաստում է, որ ցանկացած խմոր՝ ինչպես թթխմորով պատրաստվող, այնպես էլ՝ առանց թթխմորի, լինի ավելի փխրուն: Դրա շնորհիվ հացաբուլկեղենն ու թխվածքները լինում են ավելի փքուն և ավելի երկար են պահպանում թարմությունը: Սպիրտի հոտը թող ձեզ չվախեցնի, քանի որ այն եփելու ընթացքում ամբողջովին գոլորշիանում է:

Այսպիսով, եթե որոշել եք փորձարկել «հարբած» խմորի բաղադրատոմսը, ապա ձեզ կծանոթացնենք պատրաստման մի քանի խորամանկությունների:

Ինչպես հունցել խմորը օղով

  1. Խմորը պատրաստելուց հետո այն 2 ժամ տաք տեղ կամ սառնարանում դնել:
  2. Խմորի մեջ կարող եք ավելացնել ցանկացած ալկոհոլ կամայական քանակությամբ, սակայն նվազագույնը պետք է լինի 1թ/գ, իսկ առավելագույնը՝ 1 ճ/գ՝ 1 կգ խմորին:
  3. Բոլոր բաղադրիչները պետք է լինեն ոչ սառը, ցանկալի է սենյակային ջերմաստիճանի:
  4. Կարելի է պատրաստել հատուկ էսենցիա 70%-անոց սպիրտով շաֆրանի կամ ցիտրուսակեղևի հետ: Այս դեպքում խմորը ոչ միայն փքուն է ստացվում, այլև հաճելիորեն բուրում է:
  5. Օղին ավելացրեք հեղուկ բաղադրիչների մեջ, խառնեք, ապա լցրեք ալյուրի մեջ:

Օղիով  կամ կոնյակով հունցած խմորը լինում է շատ ավելի փքուն և բազմաթիվ ծակոտիներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել