168.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անձամբ իր եւ ղազախ ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին:

Շնորհավորական հաղորդագրությունում Ղազախստանի նախագահը, մասնավորապես, ասել է. «Աստանայի եւ Երեւանի միջեւ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունները այսուհետ եւս շարունակելու են զարգանալ հօգուտ մեր երկրների` Ձեր ակտիվ աջակցության շնորհիվ»:

Ղազախստանի նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություն նման պատասխանատու պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել