Մոտիվացնող մեջբերումներ՝ գրող Մարկ Տվենից․

1. Ուղղակի եղիր այնպիսին, ինչպիսին կաս

Մարդը չի կարող գոհ լինել կյանքից, եթե նա գոհ չէ իրենից:

Երբ մենք ապրում ենք ուրիշների հավանության համար, այդ գործընթացում մենք հեռացնում ենք մեզ սեփական հավանությունից: Եթե մենք որոշենք, որ մենք բավական լավն ենք մեզ համար, մենք կլինենք բավական լավը աշխարհի համար:

2. Մի՛ սահմանափակեք ձեզ սեփական մտքերով

Տարիքը մտքի և մարմնի վիճելի հարց է: Եթե ձեզ համար դա պրոբլեմ չէ, ապա այն նշանակություն չունի:

Եթե դուք ասեք ձեզ, որ կարող եք դա անել, կկարողանաք անել: Եթե ասում եք ձեզ, որ չեք կարող, ապա այդպես էլ կլինի: Մենք խաբում ենք մեզ, հավատում ենք մեր մասին շատ բացասական բաների, բայց պատկերացրեք հնարավորությունները, որ նույն խաբեությամբ հասկանաք շատ դրական բաներ ձեր մասին:

3. Ծիծաղը կյանքն ավելի լավն է դարձնում

Հումորը մարդկային կյանքի մեծագույն օրհնությունն է:

Ծիծաղը լավագույն դեղն է, որը նախկինի պես առանց հիմնավորման մնում է ամբողջ աշխարհով տարածված երևույթ մարդկանց մեջ: Երբ մենք ծիծաղում ենք, մենք կարող ենք բաց թողնել ամեն ինչ, նայել առաջ և թուլանալ:

4. Թող դա անցնի

Բարկությունը թթու է, որն ավելի շատ վնաս է հասցնում տարային, որի մեջ այն պահվում է, քան նրանց, ում վրա այն կթափվի:

Երբ հասկանաք, որ իրավիճակների կամ մարդկանց վրա բարկանալը ձեզ համար ցավոտ է, դուք կսկսեք իրերին այլ կերպ նայել և այլ կերպ վերաբերվել կյանքին: Դուք կհասկանաք, որ չեք ցանկանում ձեր թանկարժեք ժամանակը ծախսել խելագարությունների վրա:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել