«ԱԺ ՀՀԿ խմբակցության պոետիկ պատ­գամավոր, ջավախքցի Տաճատ Վարդապետյանը մեկուկես տարվա ընդմիջումից հետո երեկ նորից վերադարձավ խորհր­դարան: Եվ դրա համար նա պարտական է Հրայր Թովմասյանին, ում ԱԺ-ն 64 կողմ ձայնով ընտրեց Սահմանադրական դա­տարանի անդամ: ՀՀԿ համամասնական ցուցակում հաջորդը Տաճատ Վարդապետյանն էր, ով մի քանի ժամ անց ԿԸՀ-ից ստացավ թափուր մնացած մանդատը: Վարդապետյանին հարցրինք՝ ոգևորված է այս կապակցությամբ, կարծես թե երկար է սպասել այս օրվան: «Ճիշտն ասած՝ որ ասեմ էդպես գլխապտույտ ոգևորություն՝ չէ, բայց, բոլոր դեպքերում, կարծես թե նոր լիցքեր, նոր խնդություն, նոր նպա­տակների մղումով, էդպես ասեմ: Այսինքն՝ոգևորությունս միանգամայն բանական բովանդակություն ունի, ոչ գերզգացմունքային»,- ասաց նա:
 
Իսկ որոշել է, թե ինչ­պես է աշխատելու նոր խորհրդարանում, ակտիվ կլինի: «Ես քանի որ վերադառնում եմ ընդամենը մեկ տարվա ընդհատումից հետո, կարծես թե էդ պատգամավորա­կան թոթովանքները 2007-ի մայիսից եմ սկսել: Իսկ հիմա շարունակելու եմ, ինչ խոսք, նաև ուզում եմ ավելի զարգացնել, որովհետև մենք թևակոխում ենք մի շր­ջան, անցնում ենք պառլամենտական կա­ռավարման, բնականաբար՝ պառլամենտի դերն ավելի է մեծանալու և ընդգծվելու, իսկ ինքս էլ նպատակամղված եմ իմ պատգամավորական մանդատը, ժամկե­տը, առաքելությունն արդյունավետ օգտա­գործել»,-նշեց վերընտիր պատգամավորը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել