ԱՄՆ-ում ամեն հաջորդ նախագահական ընտրություններից հետո, երբ գործող նախագահը կա՛մ առաջին ժամկետից հետո չի ընտրվում, կա՛մ երկրորդ ժամկետից հետո լքում է նախագահությունն ու ընտրված նախագահը (President elect) լինում է մեկ ուրիշը, դա բնավ չի նշանակում, որ ԱՄՆ-ն ունի երկու նախագահ։ Ավելին` ԱՄՆ-ում ընտրված նախագահն ավելի երկար է մնում President elect-ի կարգավիճակում, քան Արմեն Սարգսյանը մնալու է ՀՀ-ում։
Հիմա մեր երկրում նույն իրավիճակն է, իսկ ֆեյսբուքյան հրճվանքի որակն ու բովանդակությունն ամբողջությամբ ցույց են տալիս մեր աբորիգեն վիճակն ու հանրային քաղաքական ու քաղաքացիական գիտակցության ողջ թշվառությունը։ 

Հ.Գ. Անգամ զուտ հումորային մակարդակում էս թեման շատ «դեղին հումոր» է (կամ այլ կերպ ասած՝ հեչ խնդալու չէ), իսկ քաղաքական մշակույթի մասով՝ ուղղակի հակամշակույթ։ Չեմ խոսում էս ամեն ինչը լուրջ համատեքստում որպես թերություն ներկայացնող կամ «կարդացեք, քանի չեն ջնջել» մակարդակում քննարկողների ինտելեկտուալ մակարդակի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել