168.am -ը գրում է
Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ուորեն Բաֆեթը փետրվարի 26-ից մինչեւ 28-ը 3,74 մլրդ դոլար է կորցրել ԱՄՆ-ի ֆոնդային շուկաների փլուզման պատճառով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը այդ ժամանակահատվածում զրկվել է 3,7 մլրդ դոլարից:
Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Լարի Փեյջը կորցրել է 3,1 մլրդ դոլար, Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը՝ 3 մլրդ դոլար: Zara-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի կարողությունը նվազել է 2,5 մլրդ դոլարով:
Ընդհանուր առմամբ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ երեք օրվա ընթացքում կորցրել է 128 մլրդ դոլար: Ամենախոշոր կորուստները կրել են ԱՄՆ-ի գործարարները՝ 55 մլրդ դոլար: Չինացի մագնատները կորցրել են 14 մլրդ դոլար:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2018/03/03/915788.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել