Նավթի համալսարանի ուսանողը 15-րդ հարկից ընկել է բեռնարկղի մեջ: Նրա անհետանալը նկատել են հաջորդ օրը, երբ աղբն էին տանում: Անվտանգության տեսախցիկների միջոցով պարզվել է եղելությունը: 21-ամյա վիետնամցին գիշերը բացել է պատուհանը և մի քանի րոպե անց ընկել այնտեղից: Ընկերները մտածել են, որ նա շուտ է արթնացել և դուրս եկել:

Հաջորդ օրը ընկերները սկսել են անհանգստանալ, և տեսախցիկների տեսագրությունը ցույց է տվել ամենը: Նրան կեսօրին աղբահավաք մեքենան տարել է աղբի հետ: Հայտնի չէ՝ տղան այդ ժամանակ ողջ է եղել, թե ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել