15 տարեկանում Լյուսի Բրաունը գլխի վրա հայտնաբերեց փոքրիկ ճաղատ հատված: Նա չկասկածեց անգամ, որ դա չնչին նշանն է այն հիվանդության, որի պատճառով մի քանի տարի հետո նրա ամբողջ մարմնի վրա անգամ մեկ մազ չի մնա: Որոշ ժամանակ անց նրա գլխի վրա արդեն մի քանի ճաղատ հատվածներ կային:

Բժիշկը ենթադրեց, որ դա կապված է գլխամաշկի հետ: Պարզվեց, որ դա իմունային համակարգի խախտում է, որը հանգեցնում է լիովին ճաղատացման: Աղջկա համար լուրը սարսափելի էր: Նրան հորմոնալ դեղեր նշանակեցին, որոնք սկզբում օգնում էին, սակայն չափաքանակը պակասեցնելուց հետո մազերը կրկին սկսեցին թափվել:

Աղջիկն անընդհատ սթրես էր տանում ճաղատանալու պատճառով:
Նրա հիվանդությամբ՝ ալոպեցիայով, շատ քիչ բժիշկներ էին հետաքրքրվում, բայց աղջկա ծնողները կարողացան համապատասխան սրահ հայտնաբերել:

Այնտեղ ճաղատության դեմ չօգնեցին աղջկան, բայց պատրաստում էին այնպիսի կեղծամներ, որոնք լիովին իրական էին թվում: Աղջիկը կեղծամը կարող է հանել միայն շաբաթվա մեջ մեկ անգամ, մնացած ժամանակ նա վերաբերվում է մազերին, ինչպես բնականին՝ լվանում է, սանրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել