Հնագետները 5000 տարվա պատմություն ունեցող մումիաների վրա հայտնաբերել են դաջվածքներ: Տղամարդկանց մումիաների ձեռքերի վերևի հատվածներում ցլի և ոչխարի տեսքով դաջվածքներ կային: Իսկ ահա կանանց մումիաներից մեկի վրա S տառը հիշեցնող դաջվածք էր:

Մինչ այդ ամենահին դաջվածքները համարվում էին 4000 տարի առաջ արվածները: Այս հայտնագործությունը լիովին փոխում է տարբերակն այն մասին, թե ինչպես են ապրել հին մարդիկ:

Մումիաներից մեկը 100 տարի առաջ է հայտնաբերվել, և համակարգչի միջոցով պարզվել է, որ դա 18-21 տարեկան երիտասարդ է եղել, ով մահացել է մեջքին դանակահարումից: Նրա ձեռքի վրա մուգ հետքերին այնքան էլ նշանակություն չէին տալիս, մինչև ուսումնասիրությունը պարզեց, որ դրանք դաջվածքներ են:

Կանանց մումիաներից մեկի ուսին պատկերված է 4 սիմվոլ:
Մումիաները հայտնաբերվել էին Եգիպտոսում, և թաղված են եղել շատ խորը գերեզմանում: Դրանք լավ են պահպանվել շնորհիվ տեղի անապատային կլիմայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել