168.am-ը գրում է.
Խեցգետիններ: Կին Խեցգետինները սիրում են, հավատարիմ են ու հոգատար: Նրանք շատ զգացմունքային են, սերն ու ընտանիքը շատ բարձր են գնահատում: Կին Խեցգետիններն իրենց ամբողջությամբ նվիրում են սիրելիին և ընտանեկան կյանքին՝ վստահ լինելու համար, որ տանը երջանկություն ու ներդաշնակություն է տիրում:
Կարիճ: Կարիճներն իդեալական կին են դառնում, ումով հպարտանում է տղամարդը: Նրանք կրքոտ են, սիրում են նորարարություններ:
Կույս: Սկզբնական շրջանում Կույսերը կարող են դաժան թվալ, բայց իրականում սիրող են, նվիրված: Կին Կույսերն առատաձեռն են, օգնում են զուգընկերոջը լուծել խնդիրները: Միշտ կարող եք հույս դնել Կույսի վրա. նա հուսալի գործընկեր է ցանկացած հարցում, միևնույն ժամանակ՝ կրքոտ սիրուհի:
Ցուլ: Հրաշալի զուգընկերներ են, ում վստահությանը հարկավոր է արժանանալ: Բայց եթե համբերատար եք և պատրաստ եք գործադրել բոլոր ջանքերը, ի վերջո կարող եք հասնել նրան, ինչ ուզում եք: Ցուլը ձեր շուրջ կկառուցի իր աշխարհը, կանի ամեն բան՝ երջանիկ համատեղ կյանքի համար: