Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնում է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո միջազգային հանրության հնարավոր դիրքորոշումներին, թուրք-ամերիկյան հարաբերությունների լավացման համար ստեղծված 3 հանձնաժողովների գրանցելիք արդյունքներին: Ըստ Սաֆրաստյանի՝ կա կարմիր գիծ, որից այն կողմ թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն կարող վատանալ և նույնպիսի կարմիր գիծ, որից այն կողմ ռուս-թուրքական հարաբերությունները՝ լավանալ: 

-Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպես և հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից՝ 2018-ի գարունը դիմավորելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների, դրանք չեղարկվեցին: Ինչպե՞ս, ի՞նչ պաշարով դուրս եկան կողմերը այս պրոցեսից, ի՞նչ տվեց այն կողմերին:

Կամ չտվեց:


-Արձանագրությունների չեղարկումը Հայաստանի կողմից միանգամայն սպասելի ու տրամաբանական էր. թուրքական կողմի ոչ պատշաճ գործողությունների պատճառով, ըստ էության, դրանք գոյություն չունեցող փաստաթղթեր են: Նրանք վիժեցրին գործընթացը, որը կապված էր արձանագրությունների հետ, և կարծում եմ՝ համաշխարհային հասարակական կարծիքը, խոշոր տերությունները շատ լավ հասկացան, որ Թուրքիան մտավ այդ գործընթացի մեջ, և ինքն էլ վիժեցրեց: Դա նշանակում է, որ աշխարհում ավելի մեծացավ անվստահությունը թուրքական կողմի նկատմամբ.  տարիների ընթացքում մենք տեսնում ենք դժգոհություն եվրոպական շատ առաջատար երկրների, ԱՄՆ-ի կողմից թուրքական կողմի նկատմամբ, թուրքական դիվանագիտության նկատմամբ: Եվ կարծում եմ՝ թուրքական դիվանագիտության գործողությունները՝ կապված արձանագրությունների հետ, մեկ անգամ ևս հաստատեցին, որ թուրքական դիվանագիտության նկատմամբ անվստահությունն ունի բոլոր հիմքերը աշխարհում գոյություն ունենալու համար:

-Կան այլ կարծիքներ, մասնավորապես, որ այդ արձանագրությունները դե ֆակտո գոյություն չունեին, չեղարկումը դե ֆակտո Թուրքիան էր արել, և Երևանը դե յուրե չպետք է դա աներ, որպեսզի Թուրքիային այստեղ-այնտեղ խոսելու հնարավորություն չտալ, որ, տեսեք՝ առաջին քայլն արեց Հայաստանը:

-Թուրքիան, ինչպես ասացի, վիժեցրեց այս գործընթացը, սկսեց նախապայմաններ առաջ քաշել՝ Ադրբեջանի հետ կապված. Թուրքիայի կողմից եղան գործողություններ, որոնք դիվանագիտական առումով անընդունելի են: Եվ Հայաստանի կողմից փաստաթղթերի չեղարկումը, ինչպես ասացի, տրամաբանական էր: Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է կարողանա աշխարհին շատ հստակ ներկայացնել մեր դիրքորոշումը: Եվ այս առումով, թուրքական դիվանագիտությունը, չեմ կարծում, որ որևիցե բան շահեց: Կարծում եմ՝ կորցրեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել