Life.panorama.am-ը գրում է.

Այսօր` մարտի 2-ին դերասանուհի եւ հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը նշում է ծննդյան 39-ամյակը: Life.panorama.am-ը ջերմ շնորհավորանքներ է հղել նրան եւ հետաքրքիր ու անկեղծ զրույց է ունեցել` կապված տարիքային առանձնահատկության եւ գլխավոր ցանկությունների մասին:

Մեզ հետ զրույցում Նարինեն պատմեց, որ ի տարբերություն շատերի, ովքեր ավելի երիտասարդ տարիքում չեն մտածում մեծանալու մասին եւ միայն հասուն տարիքում են տխրում իրենց տարեդարձի օրը, ապա իր պարագայում ճիշտ հակառակն է:

«Առաջ ծննդյանս օրը մի տեսակ տխրում էի, մտածում էի մեծանալու մասին եւ դա ինձ այնքան էլ հաճելի էմոցիաներ չէր պարգեւում, բայց տարիքի հետ այդ հոգեվիճակն անցավ: Վերջին տարիներին եւ այսօր եւս ես շատ ուրախ եմ անցկացնում ծննդյանս օրն ու վայելում եմ օրս: Հիմա այլեւս չեմ տխրում, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր տարիք իր հետաքրքրությունն ունի, եւ կապ չունի, թե որ տարիքում ես, գլխավորը` հոգով ու մտածելակերպով կյանքով լի լինես, սիրես քեզ տրված կյանքը: Հիմա ես դեռ երիտասարդ եմ ու նաեւ ինչ-որ չափով կյանքի փորձ ունեմ, եւ խոստովանում եմ, որ ինձ այս տարիքում շատ լավ եմ զգում»,- նշեց Նարինեն:

39-ամյա դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե որն է իր` մշտապես երիտասարդ մնալու գաղտնիքը, ինչին ի պատասխան մեր զրուցակիցը շատ պարզ արտահայտվեց.

«Իհարկե, յուրաքանչյուր պարագայում գենն իր մեծ ներգործությունն ունի մեր կյանքում, բայց, կարծում եմ, որ արտաքին տեսքի վրա շատ մեծ ազդեցություն ունի այն, ինչ քո ներսում է: Երբ միտքդ մաքուր է` լցված լավ ու լուսավոր գաղափարներով, ապա դա անմիջապես արտահայտվում է նաեւ դեմքիդ: Կարծում եմ` դրական ու թեթեւ մարդը միշտ երիտասարդ է մնում: Նաեւ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր տարիքում մարդու մեջ մանուկը խոսի, իսկ իմ մեջ մանուկը դեռ չի մեծացել»:

Հարցին, թե, որն է նրա բնավորության ամենալավ ու զուգահեռաբար` ամենաթերի կողմը, Նարինեն խոստովանեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել