Aysor.am-ը գրում է.

ՀՀ նոր նախագահի լիազորություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից: Մինչև ապրիլի 9-ը ՀՀ նախագահի լիազորությունները կշարունակի կատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրեց: Միակ թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվեց  90 կողմ, 10 դեմ քվեով:  

Ապրիլի 9-ին, երբ Արմեն Սարգսյանը պաշտոնապես կստանձնի նախագահի լիազորությունները, մինչև ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում նոր կառավարության ձևավորման համար խորհրդարանական խմբակցությունները պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու:    

Դրանից հետո Ազգային ժողովում կկազմակերպվեն վարչապետի ընտրություններ: Վարչապետի լիազորությունները ստանձնելու համար առաջադրված թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսը:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել