Հանրաճանաչ սոցկայքը ձայնային զանգերի և տեսազանգերի հնարավորություն կստանա։ Այս նորարարության վերաբերյալ ակնարկները երևում են «Instagram»-ի վերջին թարմացման մեջ,– հաղորդում է TechRadar-ը։ Փորձագետները «Instagram»-ի հավելվածի վերջին տարբերակում հետաքրքիր պատկերներ են հայտնաբերել։ Համակարգային ֆայլերում հայտնաբերվել են հեռախոսի լսափողի և տեսախցիկի նշանները, ֆայլերի վրա գրված է եղել «զանգ» և «տեսազանգ»։ Ըստ փորձագետների՝ ընկերությունը փակ ռեժիմով փորձարկում է զանգերի համակարգը։ Instagram-ում հրաժարվել են մեկնաբանել այս ենթադրությունը։

Ըստ վերլուծաբանների, «Instagram»-ը չի ուզում ետ մնալ Snapchat-ից, որը տեսազանգեր է գործարկում դեռևս 2014 թվականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել