Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր ու ղեկավար Ուորեն Բաֆեթը փետրվարի 26-ից 28-ը 3,74 միլիարդ դոլար է կորցրել ֆոնդային ինդեքսների անկման պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomnerg-ը։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուքերբերգը նույն ընթացքում զրկվել է 3,7 միլիարդից։ Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Լարի Փեյջը կորցրել է 3,1 միլիոն դոլար, Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը՝ 3 միլիարդ դոլար։ Zara բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի կարողությունը կրճատվել է 2,5 միլիարդով։

Ընհանուր առմամբ աշխարհի ամենահարուստ 500 մարդիկ երեք օրում 128 միլիարդ դոլար են կորցրել։ Ամենախոշոր կորուստները կրել են ԱՄՆ գործարարները՝ 55 միլիարդ դոլարի չափով։ Չինացի մեծահարուստների կարողությունը կրճատվել է14 միլիարդ դոլարով։

Dow Jones-ի ինդեքսը մարտի 1-ին ընկել է 420,2 միավորով՝ հասնելով 24608-ի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կստորագրի պողպատի և ալյումինի ներմուծման նոր տարիֆները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել