Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիոն գործի շրջանակում այսօր առավոտյան առաջին անգամ հարցաքննել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին իր իսկ ստավայրում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ նույն՝ «4000» գործով հարցաքննության է ենթարկվել նաև վարչապետի կինը։

Կասկածներ կան, որ երկրի խոշորագույն Bezeq հեռահաղորդակացական ընկերությունն արտոնություններ է ստացել՝ ապահովելով վարչապետի համար դրական լուսաբանում իրեն պատկանող Walla! պորտալում։

Նեթանյահուն արդեն որպես կասկածյալ ներգրավված է երկու այլ կոռուպցիոն գործերում («1000» և «2000»)։ Դրանցից առաջինը վերաբերվում գործարարներից շուրջ 280 հազար դոլարի թանկարժեք նվերներ ստանալուն, մյուսը՝ դրականոեն լուսաբանվելու համար «Եդիոտ Ահրոնոտ»-ի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել