Ներկայացնում ենք կենդանակերպի ամենաբարի նշանների վարկանշային ցանկը:

1-ին տեղ՝ Ձուկ

Ձկների բնավորության հիմքում կարեկցանքն է: Շատ զգայուն են: Ուրշների զգացմունքներն ընկալում են, ինչպես իրենցը: Բավական մեղմ մարդիկ են: Իհարկե, նրանց համբերությունն անսահման չէ, կարող են զայրանալ և պոռթկալ: Սակայն սովորաբար մարդկանց մեծ բարությամբ են վերաբերվում: Նրանց տակտը բավարարում է ուրիշներին չդատապարտելու համար:

2-րդ տեղ՝ Խեցգետին

Զգուշավոր և երազկոտ են: Նրբորեն զգում են շրջապատողների տրամադրությունը, նրանց հույզերը հաճախ շրջապատից են կախված: Ջերմ և լուսավոր են, բարի: Շատ հոգատար են:

3-րդ տեղ՝ Աղեղնավոր

Հավատում են մարդկանց: Նրանք կարծում են, որ շրջապատում բոլորն արժանի և ազնիվ են, համենայն դեպս, մինչև այդ մարդիկ հակառակն ապացուցեն: Ուստի միշտ պատրաստ են օգնել լավ մարդուն, խորհուրդ տալ կամ ծառայություն մատուցել: Աղեղնավորների բարությունն առանձնակի դրսևորվում է ընկերների հանդեպ, ովքեր միշտ կարող են հույս դնել նրանց վրա: Առաջին պատահածին կարող են բարություն անել և ի պատասխան շնորհակալություն չսպասել:

4-րդ տեղ՝ Ջրհոս

Ի ծնե բարեսիրտ և շփվող են: Հեշտությամբ են նոր ծանոթություններ հաստատում: Ընկերները շատ են գնահատում նրանց բարությունը և ուշադրությունը: Կարողանում են ընդհանուր լեզու գտնել ցանկացած սոցիալական կարգավիճակի տեր մարդու հետ, լայն աշխարհայացք ունեն, ուստի երբեք մարդկանց չեն քննադատում համընդհանուր ընդունված շրջանակներում չտեղավորվելու համար:

5-րդ տեղ՝ Առյուծ

Ի ծնե շատ տաղանդներ ունի: Նա վառ անհատականոթյուն է, ձգտում է ուշադրության կենտրոնում լինել: Նրա բնավորության մեջ կենտրոնական տեղ ունի մեծահոգությունը: Առյուծներին դուր է գալիս ուրիշներին օգնելը: Երբ Առյուծը հիացմունքի խոսքեր և հաճոյախոսություններ է լսում, սկսում է կատվի պես մռլտալ: Այդպիսի պահերին նրա նրբությունը կարող է գագաթնակետին հասնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել