Ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահը: Երեկ, երբ լսում էի Արմեն Սարգսյանի ծրագրային ելույթը խորհրդարանում, տեսա այդ մարդու մեջ գիտնականի, դիվանագետի, քաղաքական գործչի, պատմաբանի ու պետության համար մտահոգ գործչի:

Գուցե մեր երկրում այդպիսի գործիչներ շատ կան, սակայն քչերն են, որ կարողանում են չգայթակղվել պաշտոնի հմայքով ու մնալ անարատ:

Անարատ է Արմեն Սարգսյանը, թե ոչ` չեմ կարող ասել, բայց ներկայանալի է իր գիտելիքներով ու դատողություններով: Հուսանք, որ այն, ինչ ասաց խորհրդարանում, այդպես մտածում է, ավելին՝ այդպես կգործի, թեև նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են:

Կից նյութն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել