Aysor.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն է եղել և մնում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, դիվանագետի օրվան նվիրված հոդվածում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
 
«Մենք շարունակաբար աջակցություն ենք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին և կարողացել ենք չեզոքացնել այն ձևափոխելու, բանակցային գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու Բաքվի փորձերը», - նշել է նա։
 
Ըստ նախարարի՝ հակամարտության հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են:
 
«Հիմնախնդրի կարգավորման գործընթացի առանցքում ընդունված փաստաթղթերի շարքում առանձնանում են 2009թ.-ից սկսած համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարությունները, որտեղ ամրագրվեցին հիմնախնդրի կարգավորման միասնական և անբաժանելի հիմք հանդիսացող սկզբունքներն ու տարրերը։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, պատրաստակամություն հայտնեց դրանց հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել