«Հայաստանում օր-օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած և վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ հայաստանյան առևտրային բանկե­րից յուրաքանչյուրը միայն Երևանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակա­րաններ: Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրա­վադրվել են և պարտքի դիմաց մնացել են բանկին: Իսկ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն այս տարվա հունվարին իրականացվել է գրավադրման 1242 գործարք: Հատկանշական է փաստը, որ ժամանակին եղել են պատգամավորներ, որոնք օրենսդրական առաջարկ են ներկայացրել մարդու վերջին ունեցվածքը ձեռքից չխլելու մասին. ԱԺ ԲՀԿ խմբակցության նախ­կին պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում հիշել է իր ներկայացրած, բայց և մերժված օրի­նագիծը՝ արձանագրելով. «Բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել