«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ԱԺ ելույթը մոնոտոն էր, ոչ ծրագրային, հայեցակարգային թեզիսներ չկային, չնայած ասացին, որ 27 էջանոց ելույթը գրված՝ իր կողքը դրված էր․
 
«Ինքը չի սիրում գրված տեքստեր, սիրում է բանավոր խոսել»: ՀՀԿ-ականների մի մասն իրենց թեկնածուի մոնոտոնությունը բացատրեց նրանով, որ Արմեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, այդ պատճառով «դրայվ» չկար: Ընդ որում՝ նրա ելույթը 20-րդ րոպեից ընթացավ կիսադատարկ դահլիճում. գեներալները դուրս եկան՝ իրենց հետ տանելով ՀՀԿ օլիգարխիկ թևին։ Մինչև վերջ մնաց Աշոտ Արսենյանը, իսկ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ քաղաքական մասն էլ դահլիճում չէր, ԲՀԿ-ն՝ նույնպես:
 
ՀՀԿ ջահելներն էլ դահլիճ վերադարձան օրվա երկրորդ կեսին, որովհետև սկսվելու էր Հրայր Թովմասյանի ՍԴ անդամության քննարկումը՝ «համայնքը» պետք է կանգներ ՍԴ նախագահ գնացող ընկերոջ թասիբին:
Սաբոտա՞ժ եք անում Արմեն Սարգսյանին՝ հարցրինք Էդուարդ Շարմազանովին։ «Ոչ մի դեպքում ու երբեք. միայն լրագրողներիդ մտքով կարող են նման բաներ անցնել»: Այդ դեպքում ինչո՞ւ էր դահլիճը դատարկ՝ հարցրինք Վահրամ Բաղդասարյանին։ «Ձեր աչքին է դատարկ, դահլիճը նորմալ վիճակում է»: Դուք ինքներդ առավոտյան վերցրիք ներկա-բացակաների ցուցակը և մի լավ տնտղեցիք: «Երկրորդում եմ` դահլիճում նորմալ թվով մարդիկ են նստած, մնացածն էլ իրենց սենյակներում ելույթի են պատրաստվում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել