Ղազախստանում ուժի մեջ է մտել արգելքը, ըստ որի նախարարներին արգելվում է խորհրդի նիստերում խոսել ռուսերեն: Ինքը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ազատ խոսում է ռուսերեն և, բնականաբար, ղազախերեն: Մինչդեռ շատ ղազախներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, լավ չեն տիրապետում ղազախերենին և այդ պատճառով նախընտրում են խոսել միայն ռուսերեն:
Միաժամանակ Ղազախստանի նախագահը հաստատել է կիրիլիցայից հրաժարվելու և լատինական տառագրությանը անցնելու որոշումը` ղազախական նոր այբուբենի տարբերակը:

Իսկ ռուսներն էլ գլուխ են գովում ԵԱՏՄ-ի հեռանկարով և զարգացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել