Ընդհանուր ակնարկ

Windows Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) տրամադրում է Windows-ի ամենահաճախ օգտագործվող բաժինների մասնակի թարգմանություն: LIP-ը տեղադրելուց հետո մոգերի գրվածքները, երկխոսության տուփերը, Օգնության եւ Աջակցման նյութերը կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows 7-ի հիմնական լեզվով: Օրինակ` եթե գնվել է Windows 7 իսպանական տարբերակը, և տեղադրվել է կատալերեն LIP-ը, ապա որոշ գրվածքներ կցուցադրվեն իսպաներենով: Կարող եք տեղադրել մի քանի LIP-եր մեկ հիմնական լեզվով: Windows LIP-երը կարող են տեղադրվել Windows 7-ի բոլոր տարբերակներում:

Համակարգի պահանջները

Աջակցվող գործող համակարգեր՝ Windows 7


• Microsoft Windows 7

• Windows 7-ի պահանջվող հիմնական լեզվի տեղադրումը. Անգլերեն

• Ներբեռնման համար պահանջվում է 4.63 Մբ ազատ տարածք

• Տեղակայման համար՝ 15 Մբ ազատ տարածք

Հրահանգներ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ընդհատեք BitLocker գաղտնագրումը, նախքան LIP տեղադրելը: Բացեք Control Panel, ընտրեք System and Security, ապա կտտացրեք BitLocker Drive Enсryption: Կտտացրեք Suspend Protection:

Քանի որ Windows 7 LIP-ի 32-բիթ եւ 64-բիթ տարբերակների համար մատչելի են առանձին ներբեռնումներ, նախքան ներբեռնելը սահմանեք տեղադրված Windows 7 տարբերակը: 

Ինչպե՞ս սահմանել տեղադրված Windows 7 տարբերակը.

Կտտացրեք Start կոճակին, ապա աջ կտտացրեք Համակարգչին և ընտրեք Properties: Կցուցադրվեն համակարգչի հիմնական տեղեկությունները: Համակարգ հատվածում դիտեք Համակարգի տիպը: Այստեղ կցուցադրվի Windows 7 Գործավար համակարգի 32-բիթ կամ 64-բիթ լինելը:

Շնորհակալություն haycomp.ru-ին

ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ սեղմեք հղման վրա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել