Կենսաբաններն ուսումնասիրություն են կատարել աշխարհում ամենահայտնի ցավազրկողների հետ կապված: Արդյունքները զարմացրին և վախեցրին անգամ հենց մասնագետներին: Բոլոր այդ դեղամիջոցները վնասակար և վտանգավոր են սրտի համար: Ուսումնասիրությանը մասնակցեցին 56.000-ից ավելի մարդիկ, որոնց մոտ հաճախ նկատվում էր բարձր ճնշում:

Մասնագետները հատկապես ուշադիր էին իբուպրոֆեն, դիկլոֆենակ, նապրոկսեն, ցելեկոկսիբ և Mefamin Tablet-ի նկատմամբ: Պարզվեց, որ իբուպրոֆենը հանգեցնում է 305-ից 1 սրտի նոպայի դեպքի, իսկ ցելեկոկսիբը՝ արդեն 105-ից մեկի:

Դիկլոֆենակը սրտի նոպայի հանգեցնում է 245-ից մեկի դեպքում: Իսկ ահա նապրոկսենի համար 214-ից մեկն ունենում է բավականին լուրջ առողջական խնդիրներ:

Mefamin Tablet-ն ամենաանվտանգը հանդիսացավ այս շարքում: Ընդամենը 394-ից մեկ դեպքում է այն հանգեցնում սրտի նոպայի կամ կաթվածի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել