168.am -ը գրում է

Շուտով Դուբայի օդանավակայանում կհայտնվի ռոբոտ, որը կկարողանա հետեւել կասկածի տեղիք տվող մարդկանց եւ զեկուցել նրանց գործողությունների մասին: Այդ մասին հայտնել Է Khaleej Times հրատարակությունը: Դուբայի մաքսատունն արդեն թեստավորել է առաջին նման ռոբոտին, այն գործի կդրվի ժամանման սեկտորում:

«Դա անդրոիդ է: Այն ամբողջությամբ դեռ չի գործարկվել, բայց փորձնական փուլ է անցել օդանավակայաններում»,-հրատարակությանն ասել է Դուբայի մաքսատան ինովացիաների կենտրոնի մասնագետ Հալիդ ալ Զարունին: Նրա խոսքով՝ անդրոիդը կկարողանա ճանաչել դեմքերը, ինչպես նաեւ օժտված կլինի ռենտգենյան սքանավորման եւ ջերմային տեսողության կարողություններով:

Նա տեղեկատվություն կհավաքի ցանկացած կասկածելի վարքագծի վերաբերյալ եւ այն կփոխանցի հատուկ կենտրոն: Սպառնալիքների բացակայության դեպքում ռոբոտը պարզապես կողջունի ուղեւորներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել