Armtimes.com-ը գրում է.

Այսօրվա դրությամբ գյուղացիական տնտեսություներում ցրտահարության դեպք չի գրանցվել: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

«Հետագայի համար եղանակի կանխատեսումը ցույց է տալիս նորմալ ջերմաստիճան՝ գարնանային, որի դեպքում ցրտահարման խնդիր չկա: Ընդամենը պետք է սպասենք: Եղել են տարիներ, որ տարբեր ժամանակահատվածներում ցուրտ հոսանքներ են ներթափանցել, ջերմաստիճանն իջել է, վնաս է եղել»,- ասաց փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ ցրտահարություն տեղի չի ունենա:

Ավելի վաղ նախարարությունը հորդորել էր գյուղացիներին, որոնք որ խաղողի մշակմամբ են զբաղվում, սկսել վաղ այգեբացը: Դրանից հետո մեծամասմաբ խախողի բները հանվել են հողի տակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել