Հայաստանից 2017-ին զբոսաշրջության նպատակով մեկնել է 1 միլիոն 481 հազար 755 մարդ, աճը 2016 թվականի համեմատ 17.3 տոկոս է: Այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Համաձայն այդ տվյալների` զբոսաշրջային գործակալությունների կողմից այլ երկիր իր այցը կազմակերպել է 5 հազար 017 մարդ, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրանցել է 31.7 տոկոս անկում: 1 միլիոն 476 հազար 738 մարդ գերադասել է ինքնուրույն ճամփորդել: Հայաստանից մեկնողների 69.1 տոկոսն այլ երկիր այցելել է հանգստի և ժամանցի նպատակով, 2.5 տոկոսը` գործնական, 28.4 տոկոսը` այլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել