Facebook-ն աշխարհի տասնյակ երկրներում նոր գործառույթ է ներկայացնում, որը թույլ է տալիս աշխատանք կամ աշխատողներ գտնել սոցցանցի միջոցով: Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, անցյալ տարի նշված ծառայությունը հասանելի է դարձել ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչների համար, սակայն հիմա այն կարող են օգտագործել ևս 40 երկրներում: Դրանց ճշգրիտ ցուցակը դեռևս չի ներկայացվում:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Facebook-ի օգնությամբ ամեն չորրորդ ամերիկացին փնտրում կամ արդեն գտել է աշխատանք: Գործառույթը թույլ է տալիս պրոֆիլում տեսնել թափուր աշխատատեղերը:

Facebook-ի ներկայացուցիչները նշել են, որ 2011 թվականին ավելի քան մեկ միլիարդ դոլար են ծախսել փոքր բիզնեսի աջակցության և օգտատերերին աշխատանք գտնելու հարցում:

Նույնքան գումար էլ ընկերությունը նախատեսում է ներդնել տվյալ ոլորտում այս տարվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել